Բաժիններ՝

Լա Լիգայի հանդիպումները կանցկացվեն ամեն օր

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատմել է, թե ինչպես կվերսկսվի Պրեմիերան «կորոնավիրուսային» դադարից հետո։

«Լա Լիգայի հանդիպումները կանցկացվեն ամեն օր՝ 35 օր: Խաղից 24 ժամ առաջ ֆուտբոլիստները կթեստավորվեն COVID-19-ի համար:

Վարակման ամենացածր ռիսկը կլինի հանդիպումների ժամանակ: Ես կխնդրեմ ձեզ հետևել անվտանգության բոլոր կանոններին, որպեսզի հնարավորինս քիչ դեպքեր լինեն:

Մենք լիակատար վերահսկողություն ունենք խաղացողների վրա: Ես նրանցից կխնդրեմ հետևել արձանագրությանը տանը»,- ասել է Տեբասը։

Լա Լիգան նախկինում ակումբներին ասել էր, որ մրցաշրջանը կարող է վերսկսվել հունիսի 12-ին: Լիգան 2500 թեստ է անցկացրել կորոնավիրուսի համար, վարակվել է 8 մարդ:

Առաջնությունը դադարեցվեց 27 տուրից հետո: Ամենայն հավանականությամբ, 35 օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ պետք է անցկացնի 11 հանդիպում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս