
Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է. Երկրորդ նախագահի գրասենյակ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը:
«Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,-ասված է հաղորդագրությունում:
https://www.facebook.com/presidentrobertkocharyan/posts/579858849339156