Հայ-ռուսական հարաբերությունները գնահատում եմ բարձր, ինչը չի նշանակում՝ չկան խնդիրներ. Փաշինյան
Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ ռազմավարական, դաշնակցային, Ռուսաստանը մեր թիվ մեկ գործընկերն է անվտանգության ոլորտում, մենք շարունակում ենք ՀԱՊԿ-ում շատ ինտենսիվ աշխատել, որի նպատակներից է նաև կազմակերպության արդյունավետությունը և մեր մասնակցությամբ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելը, և նույնը վերաբերում է նաև ԵԱՏՄ-ին:
Այսօր Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը:
«Մեր հարաբերությունները գնահատում եմ լավ, բարձր մակարդակի, ինչը չի նշանակում, որ չկան հարցեր: Այդ հարաբերություններում կան հարցեր, կա օրակարգ, և գաղտնիք չէ, որ ՀՀ-ում 2018 թվականից հետո ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, և մեր գործընկերները խնդիր ունեն այդ նոր իրավիճակին ադապտացվելու, և սա չի վերաբերում միայն ԵԱՏՄ-ին, խոսքը վերաբերում է նաև Եվրամիությանը և բոլորին: ՀՀ-ն պետք է նոր իրավիճակով ու կարգավիճակով ադապտացվի այդ միջավայրին: Ես կարծում եմ, որ այդ ադապտացիան տեղի է ունենում շատ հաջող: Էդտեղ կան հարակից որոշակի էֆեկտներ, որոնց մի մասը տեսանելի է, մի մասը՝ ոչ, բայց ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ շատ կառուցողական են մեր հարաբերությունները և բավականին արդյունավետ, ինչը չի նշանակում՝ արդյունավետության վերին սանդղակին մոտ, բայց մենք ձգտում ենք և, համոզված եմ, կհասնենք արդյունավետության վերին սանդղակին, դրանից հետո էլ չենք բավարարվի, նշաձողն ավելի կբարձրացնենք»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում