Բաժիններ՝

«Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության». ՃՈ

Մայիսի 4-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցին տարբեր խախտումներ կատարած վարորդների, որոնցից 21-ի մեքենաներն ու մոտոցիկլետները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Չորս մոտոցիկլետ առանց համարանիշի էին, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, ևս 2 մեքենա հետախուզման մեջ էր, 1 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր և մի մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր։

Բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության։
Հարգելի՛ վարորդներ, պահպանե՛ք ճանապարհային երթևեկության կանոնները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս