Բաժիններ՝

«Մեսսին լեգենդ է և «Բարսելոնայի» խորհրդանիշը: Նա ուրախ է ակումբում»․ Ագուերո

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծում է, որ Արգենտինայի հավաքականի իր գործընկեր Լիոնել Մեսսին կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմում:

«Լեոն արդեն դարձել է «Բարսելոնայի» խորհրդանիշ և լեգենդ, բայց ֆուտբոլում ամեն ինչ պատահում է: Նա սիրում է ակումբը, իրեն նույնացնում է «Բարսելոնայի» հետ, իրեն հարմարավետ է զգում, ինքը երջանիկ է:

Անկախ նրանից, թե որքան բան է պատահում, նա կշարունակի խաղալ «Բարսելոնայի համար», եթե աղետալի բան տեղի չունենա»,-ասել է Ագուերոն El Chiringuito-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս