«Այսքանը իմանալուց հետո շարունակում են թիրախավորել կնոջն ու նրա գործողությունները, որոնք փրկել են իր ու իր զավակների կյանքը…». Տաթև Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը գրում է. «Ու այսքանը իմանալուց հետո շարունակում են տեղեկատվական դաշտում թիրախավորել կնոջն ու նրա գործողությունները, որոնք փրկել են իր ու իր զավակների կյանքը․․․

«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից:

«Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա … պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ փամփուշտ չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցաքվորի:

Պատրոնները վերցրեց, լիցքավորեց, մեկ էլ մի ձևի թուլացավ ու փախավ: Երեխեքը ասեցին՝ մամա փախավ … դրանից հետո մորաքույրս է հասել, մի 5 րոպե հետո նոր ոստիկանները», – պատմում է Անին:

Ավետիսյանն, ի դեպ, ասում է՝ ողջ ընթացքում չի էլ հասկացել, որ իր տուն ներխուժած անձը ադրբեջանցի է, նա ողջ մենամարտի ընթացքում ձայն չի հանել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031