ՌԴ քաղաքաշինության նախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, Քաղաքաշինության նախարարությունից հայտնել են, որ Վլադիմիր Յակուշևը հոսպիտալացվել է։
«Քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ բժիշկների հսկողության տակ։ Կապի մեջ կլինեմ»,- նախարարությունից մեջբերել են Յակուշևի խոսքերը։
Քաղաքաշինության նախարարի պարտականությունները կկատարի նախարարի տեղակալ Նիկիտա Ստասիշինը: Քաղշինի աշխատակիցների 80 տոկոսը մարտ ամսվա վերջից անցել են հեռավար աշխատանքի։