Կառավարությունը կկրկնապատկի զինծառայողներին տրվող տրանսպորտային ծախսի գումարը

Կառավարությունն ապրիլի 30-ի նիստում ընդունեց որոշում, որով փոխհատուցման նոր չափեր կսահմանվեն զինծառայողների համար՝ 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու նպատակով կատարված տրանսպորտային ծախսերի դիմաց:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանմամբ, եթե զինծառայողը ծառայությունն անցկացնում էր Մեղրիում, բայց մշտական բնակության վայրը Գյումրիում էր, ապա նախկինում  Մեղրիից  Գյումրի մեկնելու համար փոխհատուցումը ստանում էր մինչև Երևան ճանապարհածախսի դիմաց, նոր  որոշմամբ առաջարկվում է փոխհատուցել ամբողջ գումարը:

Այսինքն՝ մինչև հիմա ՀՀ տարածքում 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի անցկացման վայր մեկնելու և վերադառնալու համար (175կմ մեկնելը և 175կմ վերադառնալը՝ միասին) զինծառայողներին փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը՝ 10000 դրամի չափով, իսկ նրա հետ մեկնող ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ այդ գումարի 50%-ի չափով, այժմ կփոխհատուցվի կրկնակի:

Այս ուղղությամբ տարեկան հաստատված ծախսի նկատմամբ լրացուցիչ ծախսերի չափը (ավելացումը) տարեկան կազմում է մոտ 150.000,0 հազ. դրամ, որը կիրականացվի նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս