Բաժիններ՝

Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին սոցիալական աջակցության համար դիմում լրացնել

Հանրային պաշտպանները կօգնեն քաղաքացիներին լրացնել դիմումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում սոցիալական աջակցություն ստանալու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Փաստաբանների պալատը․

«ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ․

կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,

ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն, հայտարարում է՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներն են․

Դիմումների համար՝ էլ. փոստ (e-mail): [email protected]

Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2

Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714

Viber  (+374) 33 600 714

WhatsApp  (+374) 33 600 714

Skype (+374) 33 600 714

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս