Պանրի սիրահարների համար. պանրով և կանաչիներով կեքս
Բաղադրիչներ
1. Ալյուր – 230 գ
2. Ձու – 4 հատ
3. Պանիր – 180 գ
4. Կաթ – 80 մլ
5. Մանանեխ – 0.5 ճ/գ
6. Արևածաղկի ձեթ – 80 մլ
7. Աղ – 0.5 թ/գ
8. Փխրեցուցիչ – 1 ճ/գ
9. Սև պղպեղ
10. Կանաչի – 50-60 գ
11. Չորացրած լոլիկներ – 5 կտոր
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել, ավելացնել կաթ, կարագ և մանանեխ:
2. Առանձին խառնել մաղած ալյուրը, աղը, պղպեղը և փխրեցուցիչը:
3. Կաթնաձվային զանգվածին լցնել համեմունքներով ալյուրը և խառնել, ավելացնել քերած պանիրը, կտրատված կանաչիները և լոլիկները:
4. Լավ խառնել:
5. Զանգվածը լցնել յուղապատ տապակի մեջ:
6. Թխել 30-35 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը