«Երկու տարբերակ կա. կամ հստակ փաստաթղթի շուրջ բանակցություն կա ու դուք ստում եք, կամ բանակցություն կա, բայց դուք այնքան ապաշնորհ եք, որ խաբար էլ չեք»

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հասկացել եմ, թե ինչի մինչեւ հիմա չկա Լավրովի հայտարարության ՀՍՏԱԿ հերքում. մեր քաղաքական էլիտան որոշել է արձագանքի RAP ֆորմատով ու սպասում են, որ Հայկ Ստվերը կամ Հրագը երաժշտությունը ձայնագրեն։ Դրանից հետո իրենք կհագնեն իրենց «դուխով» գլխարկները, կկախեն Փաշինյանի պատկերով մեծ ոսկեզօծ կախազարդերը ու «յո-յո»-ի փոխարեն «դըմփ-դըմփ-հու» երգելով կպատասխանեն Լավրովին։ Կլիպում գուցե նաեւ օդում պարգեւավճարների դրամները շաղ տան՝ ինչպես սովորաբար լինում է hip-hop երգերի տեսահոլովակներում։

Իսկ հիմա լուրջ

Ի՞նչ կարող ես անել, երբ ունես ՀՀԿ-ի նման ընդդիմություն։

1. Կարող ես միջազգային բանակցությունների ժամանակ «նեղը ընկնելուց» հղում տալ ընդդիմությանը ու ասել, որ Արցախի հարցում չես կարող ընդունել այս կամ այն լուծումը, որովհետեւ ներքաղաքական դաշտում հակադարձող ուժ ունես։

2. Կարող ես իրենցից տեղեկանալ բանակցային գործընթացի պատմության մասին, որ տեղական եւ միջազգային լսարանաի համար ակնհայտ սխալ պնդումներ չանես։ Հաստատ ավելի լավ է դա լսել ընդդիմությունից, քան հակառակորդից տեղեկանալ պատմության մասին։

3. Կարող ես դիմել ՀՀԿ պատգամավորական կորպուսի պրոֆեսիոնալներին, որ կիսվեն միջազգային հարաբերությունների իրենց փորձով եւ կապերով, որ մեկը մյուսի հետեւից խայտառակ չլինես։

Իսկ ի՞նչ են անում մեր պառլամենտական դիվանագիտության Dream team-ի ներկայացուցիչները (Ռուբեն Ռուբինյանը, Հովհաննես Իգիթյանը եւ այլոք)` հերթական ստերը տարածում իրենց ստացած ժառանգության մասին։

Մենք թողել ենք դիվանագիտական հաղթանակների ու ադրբեջանական կողմի հիմնական բանակցողի «ստիպում են ստորագրել» հայտարարության ժառանգություն։

Պարոն Ռուբինյան, ախր Դուք հակասում եք ձեր իսկ նախարարին, ով ասել է, որ հայկական կողմը ԵՐԲԵՔ, այդ թվում ՀՀԿ-ի օրոք, փուլային լուծման կողմնակից չի եղել։ Դուք մի տարուց ավել է պնդում եք, որ փաստաթուղթ չկա, ավելին՝ բանակցություն չկա, բայց արի ու տես, որ ձեւավորված օրակարգ կա։

Բա որ ասում էինք մի քանի ժամ առանց փաստաթուղթ բանակցություն չի լինում։ Հիմա երկու տարբերակ կա. կամ հստակ փաստաթղթի շուրջ բանակցություն կա ու դուք ստում եք, կամ բանակցություն կա, բայց դուք այնքան ապաշնորհ եք, որ խաբար էլ չեք։

Ռուբինյանի այսօրվա ճեպազրույցը լսելուց հետո հասկացա, որ Մնացականյանը ու Ռուբինյանը կարող են մրցել՝

«Խոսելու, բայց ոչինչ չասելու նուրբ արվեստը» մարտարվեստում, ընդ որում ՝ իրար հակասելով»։

Ես հասկացել եմ, թե ինչի մինչեւ հիմա չկա Լավրովի հայտարարության ՀՍՏԱԿ հերքում. մեր քաղաքական էլիտան որոշել է արձագանքի…

Gepostet von Hayk Mamijanyan am Mittwoch, 22. April 2020

Տեսանյութեր

Լրահոս