Բաժիններ՝

Քաշաթաղի շրջանին տրամադրվել են հակահամաճարակային և հիգիենայի պարագաներ

ԱՀ առողջապահության նախարարությունը աջակցություն է տրամադրել Քաշաթաղի շրջանին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը:

Նրա խոսքով՝ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ստացել են հակահամաճարակային և հիգիենայի պարագաներ՝ 2 տեսակի ալկոգելեր, դիմակներ և ձեռնոցներ: Օգնությունը տրամադրվելու է շրջանի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին, ինչպես նաև համայնքապետարաններին:

«Քաշաթաղի շրջանում համաճարակային վիճակը հանգիստ է, որևէ լուրջ խնդիր չկա՝ աջակցությունը տրամադրվել է քաղաքացիների անվտանգության և ապահովության համար»,- մասնավորապես ավելացրել է Դ. Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս