Honor 30. Ներկայացվել է 3 մատչելի սմարթֆոն՝ լավ տեսախցիկներով
Honor ապրանքանիշը ներկայացրել է մատչելի ֆլագմեններ` Honor 30 և Honor 30 Pro: Դրանք ստացել են շուկայում ամենամեծ սենսոր ունեցող ֆոտոխցիկը ՝ բարձրակարգ Kirin 990 պրոցեսորով և ցածր գնով:
Honor 30 շարքը շեղվել է անցյալ տարվա մոդելների գաղափարից. այժմ կա հիմնական Honor 30, ավելի առաջադեմ 30 Pro և ֆլագմենային P30 Pro+: Յուրաքանչյուր մոդել ունի իր պրոցեսորը, բայց դիզայնի առումով դրանք շատ նման են՝ ապակուց և մետաղական պատյան` երկակի առջևի ֆոտոխցիկով և էկրանի վրա մատնահետքերի սկաներով:
Honor շարքը պատմության մեջ առաջին անգամ ստացել է OLED էկրան, նույնիսկ սովորական Honor 30-ը․ այն ունի հարթ էկրան՝ 6.53 դյույմ անկյունագծով և Full HD+ լուծույթով: Սա թույլ տվեց մատնահետքերի սկաները դարձնել ներկառուցված էկրանին:
Honor 30 Pro +-ն ստացել է երեք տեսախցիկների շարք:
Առաջնային – 50 MP, 1 / 1.28 ″ ցուցիչ, f / 1.9
Լայնանկյունը-16 MP, f / 2.2
Տելեֆոտո – 8 MP, f / 3.4, 5x օպտիկական խոշորացում, օպտիկական կայունացում
DxOMark-ը արդեն փորձարկել է Honor 30 Pro + տեսախցիկը և այն գնահատել 125 միավոր. սա երեք միավոր է պակաս, քան ռեկորդակիր Huawei P40 Pro +-ը:
Honor 30 Pro-ն ունի երեք խցիկի ավելի համեստ հավաքածու ՝ հիմնականը՝ 40 մեգապիքսել ավելի փոքր սենսորով, լայնանկյունը՝ 16 մեգապիքսելով, և հեռաֆոտո խցիկը 5 մեգապիքսելում ՝ 5x օպտիկական խոշորացում:
Սովորական Honor 30-ում տեսախցիկները նույնիսկ ավելի պարզ են, բայց դրանք չորսն են` 40 մեգապիքսել գլխավոր, 8 մեգապիքսել լայնանկյուն, 8 մեգապիքսել տելֆոտո (2x խոշորացում) և մակր 2 մեգապիքսել:
Honor 30-ը ստացել է Kirin 985 պրոցեսոր. այն մի փոքր զիջում է Kirin 990-ին, որը տեղադրված է 30 Pro և 30 Pro +: Միևնույն ժամանակ՝ բոլոր մոդելներն աջակցում են 5G-ին։
Սիրարփի Աղաբաբյան