Բաժիններ՝

Հանրության մոտ որպես բռնություն ընկալվող կոչը կարող է ենթադրել քրեական պատասխանատվություն

Ազգային ժողովում քննարկվում է բռնության կոչերը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանը նշեց, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում  բռնության այն կոչերի համար, որոնք պայմանավորված են անձի սեռով, ռասայով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, մաշկի գույնով, գենետիկական հատկանիշներով, կրոնով, լեզվով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնության պատկանելությամբ, գույքային վիճակով, տարիքով, ծնունդով, հաշմանդամությամբ: Այսինքն՝ հատկանիշներ, որոնք պաշտպանված են նաև Սահմանադրությամբ։

Ըստ պատգամավոր Մարինա Կարապետյանի՝ հենց այս հատկանիշներն են, որոնք կարող են իրական կամ երևակայված խոցելիության առիթ հանդիսանալ, ուստի դատավորն այս հոդվածով  ենթադրյալ գործը քննելիս պետք է հարցնի՝ արդյո՞ք բռնության կոչը հնչել է մի այնպիսի հիմքով, որը կարող է հանրության կամ նրա մի մասի մոտ առաջացնել ցանկություն այդ հատկանիշը կրողների նկատմամբ բռնություն գործադրելու, ուստի, եթե դատավորը գտնի, որ  այդ կոչը հանրության մեջ ընկալվում է՝ որպես բռնության կոչ, ապա կարող է սահմանել պատասխանատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս