Բաժիններ՝

Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները

Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները:

✅Մասնավորապես, համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռք բերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվել է տեղական ինքնակառավարման մարմիններին:

✅Ախտահանիչ նյութերի օգտագործումը ճիշտ կազմակերպելու համար շրջանի համաճարակաբանության և հիգիենայի բաժնի կողմից համայնքների ղեկավարներին տրվել է մեթոդական ուղեցույց:

✅«Խաչենշին» ՓԲԸ աշխատակիցները համաճարակաբանության և հիգիենայի բաժնի ախտահանողների հետ համատեղ՝ այսօր Ասկերան քաղաքի կենտրոնական պուրակում, խաղահրապարակներում և ընտրատեղամասում կատարել են ախտահանման աշխատանքներ:

✅Շաբաթվա ընթացքում ախտահանման աշխատանքներ են կատարվել նաև շրջանի համայնքներում, հիմնարկ-ձեռնարկություններում, սննդի օբյեկտներում և արտադրամասերում:

ℹ️Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները: ✅Մասնավորապես,…

Gepostet von Արցախ / Տեղեկատվական շտաբ am Freitag, 10. April 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս