Բաժիններ՝

Մարտունու շրջանում ձեվավորված կամավորական խմբերի հետ անցկացվում են պարապմունքներ

Բնակչության շրջանում նոր կորոնավիրուսի արագ տարածման հնարավոր դեպքում արագ արձագանքման եղանակով գործելու համար ստեղծված կամավորական խմբերի կազմում անհրաժեշտ գիտելիքներ ձևավորելու նպատակով խմբերի կազմերի հետ շրջանի վարչակազում անցկացվում են պարապմունքներ, որոնք համակարգում է նոր կորոնավիրուսի, գրիպի և սուր շնչառական վարակների տարածումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նախագահ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը:

Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի հաղորդմամբ՝ պարապմունքներին ընդգրկված են նաև «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ և ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ Մարտունու շրջբաժնի ներկայացուցիչները:
Անվտանգությունից ելնելով և խուսափելով համաճարակային իրավիճակ ստեղծելուց՝ ներգրավվում են սահմանափակ քանակով կամավորներ:

Պարապմունքները կրելու են պարբերական բնույթ՝ աստիճանաբար ընդգրկելով շրջանում ձևավորված բոլոր խմբերի անձնակազմերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս