Բաժիններ՝

Լեհաստանը կողմ է ԵՄ-ում նոր հարկեր մտցնելուն

Եվրամիությունը պետք է մտցնի նոր հարկել բյուջեն լցնելու, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Մենք պետք է վերադառնանք մեր նախկին գաղափարներին…թվային հարկ, CO2-ի արտանետումների հարկ, միջազգային խոշոր կազմակերպությունների համար հարկ»,- ասել է Լեհաստանի վարչապետը: Նա նշել է, որ նման մոտեցումը բյուջեին կտա տասնյակ միլիարդավոր եվրոյի չափով նոր միջոցներ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս