ՔԱԿ-ը որևէ լիցենզիա չունի, որ կորցնի. Հայաստանն ի դեմս ՔԱԿ-ի կորցրել է Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալության վստահությունը. Վահան Հարությունյան
Վահան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՎԻԱՑԻԱ – Ի՞նչ է կորցրել ՔԱԿը
Ինքնին ՔԱԿը որևէ լիցենզիա չունի, որ կորցնի: Հայաստանն ի դեմս ՔԱԿի կորցրել է Եվրամիության Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, և հայկական սերտիֆիկատները EASA-ի կողմից չեն համարվելու ԱՐԺԱՆԱՀԱՎԱՏ: Դա նշանակում ոչ միայն այն, որ հայկական փոխադրողները և Հայաստանում գրանցված օդանավերը չեն կարողանա կատարել թռիչքներ ԵՄ կամ ԵՄ-ից, այլ նաև այն, որ հայկական փոխադրողները նույն տրամաբանությամբ կարող են մերժվել նաև այլ երկրների կողմից: Կախված նրանից, թե ինչ թերություններ է հայտնաբերել EASA-ն, ոչ հավաստի կարող են ճանաչվել նաև օդաչուների լիցենզիաները:
Խնդրի ավելի քան լուրջ լինելու մասին չեն խոսում: Կարծում եմ բոլորին հասկանալի է: Պատճառներին չեմ անդրադառնում: Դրանք շատ են և կապված են և՛ «հների», և՛ «նորերի» հետ (բայց ոչ ավիաընկերությունների հետ):
Ստեղծված իրավիճակը պահանջում է կառավարության հրատապ ուշադրությունը և հստակ քայլեր՝ միջազգային կառույցի վստահությունը վերականգնելու համար: Անշուշտ, ՔԱԿում պահանջվում են արմատական փոփոխություններ: Չափազանց կարևոր է նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վերջապես սկսի կատարել իր ֆունկցիան՝ որպես ոլորտի քաղաքականությունը որոշող մարմին, և վերահսկի իր ենթակայության ներքո գործող ՔԱԿը»:
ԱՎԻԱՑԻԱ – Ի՞նչ է կորցրել ՔԱԿըԻնքնին ՔԱԿը որևէ լիցենզիա չունի, որ կորցնի: Հայաստանն ի դեմս ՔԱԿի կորցրել է Եվրամիության…
Gepostet von Vahan Harutiunian am Sonntag, 5. April 2020