Լիսկան` Մեղրիի քաղաքապետի մասին. «Մարդ ա, էլի, ընդունվել ա ՀՀԿ»

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Մեղրիում տարածված այն լուրերին, համաձայն որոնց` մարզպետը Մեղրիի նորընտիր, անկուսակցական քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին հարկադրել է անդամագրվել  ՀՀԿ-ին, ասաց. «Քաղաքապետը  երեխա չի, որ հարկադրենք: Քաղաքապետն ինքնուրույն, իրա կամքով գնացել ա, ընդունվել ա Հանրապետական կուսակցության շարքերը: Ես չեմ էլ խոսել էդ թեմայով իրա հետ: Ինքն ա որոշել ու ինքն էլ մտել ա»:

Իսկ մեր հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի այդ քայլը, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Մարդ ա, էլի, ընդունվել է Հանրապետական կուսակցության շարքերը, ի՞նչ կա դրա մեջ: Ինձ թվում է, թե նորմալ քայլ է, իրա կողմից էլ, երևի թե` ճիշտ որոշում է»:

Հիշեցնենք, որ երեկ Մեղրիի նորընտիր քաղաքապետը 168.am-ի հետ զրույցում նշել, թե ինքը մեր զանգահարելու պահին «տղաների հետ նստած՝ որոշում է` մտնի՞ ՀՀԿ, թե՞ ոչ»:

«Եթե ՀՀԿ անդամ դառնալը Մեղրի քաղաքին որևէ օգուտ, որ զգամ, տալիս ա` միայն այդ պայմաններում հնարավոր է` դառնամ: Եվ հիմա մենք նստած տղաներով էդ հարցն ենք քննարկում: Իսկ ինչ վերաբերում է ինձ ստիպելուն` մարզային իշխանությունների կողմից կամ մի մարդու կողմից`  նման բան գոյություն չունի»,- ասել էր  Ա. Հովհաննիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս