Բաժիններ՝

Քաղաքացին պնդում է, որ այսօր իրեն թույլ չեն տվել մտնել պոլիկլինիկա` պահանջելով, որ անպայման գնան և գնեն ձեռնոցներ ու դիմակներ

Կորոնավիրուսային համավարակի ժամանակներում Առողջապահության նախարարության պատասխանատուները մարդկանց անընդհատ կասկածելի ախտանիշներ ունենալու դեպքում ուղղորդում են առաջնային օղակներ` պոլիկլինիկաներ։ Սակայն, պարզվում է, բժշկական առաջնային օղակները չունեն տարրական պաշտպանական միջոցառումներ իրականացնելու հնարավորություն կամ ցանկություն։

168.am-ին ահազանգած քաղաքացին պնդում էր, որ այսօր երբ այցելել է պոլիկլինիկա, այնտեղ նրանց ներս չեն թողել` պահանջելով, որ անպայման գնան և գնեն ձեռնոցներ ու դիմակներ, նոր բարձրանան վերև։

«Մեր ճանապարհին մի քանի դեղատներ էինք մտել, և ոչ մի տեղ դիմակ չկար։ Մի՞թե դժվար էր, որ գոնե բժշկական հաստատություններում դրանց պակասը չլիներ»,- ասաց մեզ ահազանգած քաղաքացին` հավելելով, որ ձեռնոց գնել են, բայց դիմակ չկար անգամ հենց պոլիկլինիկայի դեղատանը։

Քաղաքացին նշեց, որ դիմակ չունեցողները թաց, սպիրտային հիմքով անձեռոցիկներով էին իրենց պաշտպանում, իսկ ալկոգել պոլիկլինիկայում չեն էլ տեսել։

«Միգուցե կար, բայց մենք ոչ մի տեղ չտեսանք, և ոչ էլ մեզ առաջարկեցին ձեռքերն ախտահանել»,- եզրափակեց խմբագրություն դիմած քաղաքացին։

Այստեղ են ասել՝ Աստված հասնի թիվ 19 պոլիկլինիկային:

Հասմիկ Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս