Բաժիններ՝

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով

Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, նա ինքնամեկուսացել է: Ջոնսոնն այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ինձ մոտ զարգացել են թեթև ախտանշաններ, և կորոնավիրուսի իմ թեստի  պատասխանը դրական է ստացվել: Հիմա ես ինքս ինձ մեկուսացրել եմ, բայց շարունակելու եմ տնից տեսակապի միջոցով ղեկավարել կառավարության աշխատանքը, քանի որ մենք պայքարում ենք այս վիրուսի դեմ»,- գրել է Ջոնսոնը:

Միացյալ Թագավորությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 11658 է, երկրում վիրուսից ապաքինվել է 135, մահացել` 578 մարդ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031