Բաժիններ՝

Մալայզիայի թագավորն ու թագուհին անցել են կարանտինային ռեժիմի

Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիայատուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մաիմունա Իսկանդերիան գտնվում են կարանտինում: Նրանք կորոնավիրուսի հետ կապված թեստ են հանձնել այն բանից հետո, երբ վիրուսի առկայությունը հաստատվել է թագավորական պալատի աշխատողների մոտ:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նրանց մոտ թեստի արդյունքները բացասական են եկել, ամեն դեպքում թագավորն ու թագուհին կգտնվեն 14 օրվա կարանտինի մեջ, որը սկսվել է մարտի 25-ին»,-ասված է թագավորական պալատի բյուրոյի հայտարարության մեջ:

Մալայզիայում կորոնավիրուսի հաստատված դեպքի ընդհանուր թիվը 1796 է: Վարակի հետևանքով մահացել է 21 մարդ: Առողջացածների թիվը 199 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս