Բաժիններ՝

ՃՈ-ն հասարակական տրանսպորտի վարորդներին զգուշացնում է սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել

Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները մարտի 18-ին  ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։

Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։

Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ, ավտոբուսի մի վարորդ էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

ՃՈ-ն կոչ է անում ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին՝ սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել՝ շեշտելով, որ  բոլոր օրինախախտները հայտնաբերվելու և ենթարկելու են պատասխանատվության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031