Լաուտարոն ավելի նախընտրում է «Բարսելոնան», քան «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»
Ըստ Sport-ի, չնայած «Ինտերի» հարձակվողն առաջարկների պակաս չունի, արգենտինացին նախընտրում է տեղափոխվել կատալոնական ակումբ:
Ըստ կատալոնական հրատարակության՝ արգենտինացի հարձակվողը կողմ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, չնայած Պրեմիեր լիգայի հսկաների՝ «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրություններին:
Ֆուտբոլիստին գնել է ուզում նաև «Ռեալը», բայց ավելի հավանական է, որ նա կընտրի կատալոնական կամ անգլիական ակումբները։
Միևնույն ժամանակ, Mundo Deportivo-ն պնդում է, որ «Ինտերը» հաշտվել է հարձակվողի մոտալուտ կորստի հետ և արդեն փնտրում է փոխարինում:
Ա Սերիայի 30 հանդիպումներում Լաուտարոն խփել է 16 գոլ և տվել է 4 գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան