«Արսենալ»-ի մարզիչն ուզում է վաճառել Մխիթարյանին
Անգլիական «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաջորդ մրցաշրջանում իր թիմի կազմում չի տեսնում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Calciomercato-ն գրում է, որ իսպանացի մասնագետը հաջորդ մրցաշրջանի համար լուրջ ձեռքբերում է ուզում անել, և Մխիթարյանի վաճառքի դիմաց ստացված գումարը նրան կօգնի այդ հարցում: Այժմ «Ռոմա»-ն և «Արսենալ»-ը բանակցում են Մխիթարյանի տեղափոխության հարցի և տրանսֆերի շուրջ: