Ազգային ժողովի պատգամավորներին ու աշխատակիցներին հակահամաճարակային դիմակներ կբաժանվեն
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հակահամաճարակային դիմակներ է ձեռք բերել, որոնք կբաժանվեն պատգամավորներին ու խորհրդարանի աշխատակիցներին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:
«ՀՀ Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ, աշխատակիցներ, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել որոշակի քանակությամբ հակահամաճարակային դիմակներ, որոնք առաջիկա աշխատանքային օրերին անվճար տրամադրվելու է ձեզ անցակետերում: Խրախուսվում է նաև անձնական պաշտպանիչ դիմակներով աշխատանքի ներկայանալը: Խնդրում եմ ՀՀ Ազգային ժողովի շենքերի տարածքում գտնվելու ողջ ժամանակաընթացքում կրել դիմակները: ՀՀ Ազգային Ժողովի հարգելի այցելուներ խնդրում եմ մուտք գործեք Ազգային Ժողովի շենք միայն ձեր հետ ունենալով և կրելով պաշտպանիչ դիմակներ: Պատասխանատու մոտեցում ցուցաբերենք ստեղծված իրավիճակին»,- գրել է Գալստյանը: