Բաժիններ՝

Արցախի Հանրապետությունում նախատեսվող մշակութային մասսայական բոլոր միջոցառումները չեղարկվել են. Լեռնիկ Հովհաննիսյան

Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հանձնարարականով՝ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախ կանխելու նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հրաման է արձակել, որի համաձայն՝ մարտի 14-23-ը հանրապետությունում չեղարկվում կամ մինչև հաջորդ ծանուցում հետաձգվում են բոլոր տեսակի մասսայական մշակութային միջոցառումները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել են ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից:

ՄԵՀԶ նախարարությունը հորդորում է հասարակական և մասնավոր կազմակերպություններին չեղարկել նախատեսված մասսայական միջոցառումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս