Այս շաբաթ Պաշտպանության բանակը կորուստներ ու վիրավորներ չի ունեցել
Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ չի ունեցել: