Բաժիններ՝

Թուրքիայում ձնահյուսերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 39-ի

Թուրքիայի Վանի նահանգում երկու ձնահյուսի հետեւանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 39-ի, վիրավորվել է 84 մարդ: Այդ մասին հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Զոհերի թիվը հասել է 39-ի, 84 հոգի գտնվում են հիվանդանոցներում»,-հաղորդվում է վարչության կայքում: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ զոհվել է 33 մարդ: Գերատեսչությունը հայտնում է, որ պատահարի գոտում պայթեցման աշխատանքներ են կատարվել նոր ձնահյուսերի վտանգը նվազեցնելու համար: Որոնողական աշխատանքները շարունակում են 180 փրկարարներ, գործի է դրված 23 միավոր հատուկ տեխնիկա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս