Սահմանադրական փոփոխություններն օրենքի ուժով կդրվեն հանրաքվեի. Վահագն Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի խոսքով՝ Սահմանադրության 202-րդ հոդվածի երրորդ կետը վերաբերում է այն դեպքերին, երբ խորհրդարանի տիրույթում գտնվող սահմանադրական դրույթները, որոնք խորհրդարանը 2/3 կարող է փոփոխել՝ այդ հոդվածները չեն ընդունվում:

«Այսինքն՝ Սահմանադրությունը նախատեսում է որ չընդունելու դեպքում խորհրդարանը կարող է 3/5-ով որոշել ներկայացնել հանրաքվեի: Խորհրդարանի պարտավորությունը Սահմանադրական դատարան դիմելու, այսինքն՝ ընթացակարգը նշված է՝ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 86 հոդվածին, որը վերաբերում է երկրորդ ընթերցումից առաջ, առաջին ընթերցմամբ չընդունվելու մասին Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը որևէ հիշատակում չի անում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով կարգավորված չէ այն կետը, թե առաջին ընթերցումից առաջ արդյոք խորհրդարանը պե՞տք է դիմի Սահմանադրական դատարան, բայց միանշանակ է ամրագրված 202-րդ հոդվածի երրորդ կետը, ըստ որի՝ եթե խորհրդարանը չի ընդունում նախագիծը, ապա այն կարող է դրվել հանրաքվեի:
Նա ընդգծեց, որ խորհրդարանն առաջին ըներցմամբ չի ընդունելու Սահմանադրական այս փոփոխությունը, և օրենքի ուժով հարցը դրվելու է հանրաքվեի:

Հիշեցնենք, որ այսօր արտահերթ նիստի օրակարգում քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս