Թուրքիայի ԶԼՄ-ներն Էրդողանի խորհրդականին մեղադրել են ձնահյուսից մարդկանց զոհվելու մեջ
Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները երկրի նախագահի խորհրդական եւ Վանի նահանգից խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուլշեն Օրհանին մեղադրում են փետրվարի 5-ին Թուրքիայի արեւելքում ձնահյուսի հետեւանքով 33 փրկարարների զոհելու մեջ։
«Նախագահի խորհրդական տիկին Օրհանը, փրկարարների նախազգուշացումներին հակառակ, կարգադրել է ճանապարհը մաքրել ձյունից, քանի որ իր գլխավորած պատվիրակությունը հարեւան շրջանում կայացած միջոցառումից ուղեւորվում էր այն ճանապարհով, որը գտնվում է առաջին ձնահյուսի իջած գոտում: Ծանր ձյունամաքրիչ տեխնիկայի աղմուկն էլ նոր ձնահյուս է առաջացրել, որի տակ զոհվել են փրկարարները»,- ասել է HaberTurk հեռուստաալիքի թղթակից Բյուլենթ Այդեմիրն ուղիղ եթերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: