Բաժիններ՝

Պետդումայի պատգամավորն Էրդողանին խորհուրդ է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցը»

Ղրիմից Պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Անկարան չի ճանաչում ՌԴ-ին Ղրիմի վերամիավորումը, նշել է, որ Թուրքիայի ղեկավարը պետք է հանի «խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցը», ինչից հետո թերակղզում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն։

Էրդողանն ավելի վաղ կրկին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը, կշարունակի հետեւել ղրիմցի թաթարների վիճակին: Իր հերթին, ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիայի ղեկավարն ունի Ղրիմ այցելելու գործող առաջարկություն, այդ կերպ նա կարող է տեղում ուսումնասիրել ղրիմցի թաթարների իրավունքների հետ կապված իրադրությունը: «Թուրքիայի ղեկավարը Ղրիմի իրադրությանը նայում է խիստ մթնեցված ոսպնյակներով վաշինգտոնյան ակնոցով: Հարկավոր է այն հանել. եւ Ղրիմում տեղի ունեցող իրադարձություններն ավելի իրատեսորեն կընկալվեն»,- ասել է Բալբեկը ՌԻԱ Նովոստիին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս