Բաժիններ՝

Ռուսաստանում ի հայտ են բերել կորոնավիրուսով առաջին երկու հիվանդներին

Ռուսաստանում՝ Անդրբայկալում եւ Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նա նշել է, որ հիվանդացածները Չինաստանի քաղաքացիներ են:

Գոլիկովան հավելել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով սկսում է երկրի քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից եւ Հուբեյի նահանգից: Հայնան կղզում գտնվող ՌԴ-ի բոլոր քաղաքացիները հայրենիք կվերադարձվեն մինչեւ փետրվարի 4-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս