Ավելի քան 300 քաղաքացի անվճար բուժօգնություն է ստացել գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների բուժման ծրագրով բուժօգնություն է ստացել 345 քաղաքացի:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով 2019 թվականին ոլորտում կատարված աշխատանքը:

«Փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Տարվա ընթացքում պետական պատվերի շրջանակում սպասարկվել է 345 քաղաքացի»,-ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս