Եվրամիությունը մտադիր է առաջին 5G ցանցերը գործարկել տարեվերջին
Եվրամիությունը մտադիր է հինգերորդ սերնդի շարժական ինտերնետի առաջին 5G համակարգերը գործարկել այս տարվա վերջին: Այդ մասին ասված է Եվրամիության երկրներում 5G համակարգերի ստեղծման՝ Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ԵՄ-ն կսահմանափակի օտարերկրյա ընկերությունների մասնակցությունն այդ համակարգերի ստեղծմանը՝ ղեկավարվելով ազգային անվտանգության սկզբունքներով:
«5G ցանցերի առաջին ծառայություններն արդեն այս տարվա վերջին կգործարկվեն Եվրամիության 138 քաղաքներում»,- ասված է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեսթագերը, ներկայացնելով այդ փաստաթուղթը, հայտարարել է, որ 5G համակարգերը «պետք է լիակատար հուսալիություն երաշխավորեն կիբեռնետիկական գրոհներից», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: