Բաժիններ՝

ԵԽԽՎ-ի նոր նախագահ է ընտրվել Հենդրիկ Դամսը

Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խմբի ներկայացուցիչ բելգիացի սենատոր Հենդրիկ Դամսն ընտրվել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնում: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է Ստրասբուրգում ընթացող նիստի դահլիճից: ԵԽԽՎ-ում Բելգիայի պատվիրակությունը գլխավորող քաղաքական գործիչն այդ պաշտոնի միակ թեկնածուն էր:

«Ցանկանում եմ սրտանց ձեզ շնորհակալություն հայտնել ցուցաբերված վստահության համար»,- հայտարարել է խորհրդարանականը որոշման ընդունումից հետո: Նաեւ, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, Դամսը հույս է հայտնել, որ իր նախագահության օրոք իրեն կհաջողվի այցելել ԵԽԽՎ-ի անդամ բոլոր երկրներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս