
«Հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նաջարյանը փոշմանե՞լ է, թե՞ վախենում է։
Հարգելի լրագրողներ, եթե վաղը Կապանում Փաշինյանին տեսնեք, հարցրեք խնդրում եմ՝ հիմա ԱԱԾ-ն է ճի՞շտ, թե՞ ԱԽՔ-ն ու աներորդին։
ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարում է,որ պետական հեղաշրջման փորձ չի եղել,իսկ ահա ԱԽՔ-ը հայտարարում է հակառակը։
Ի՞նչ կարծիք ունի այս հարցի շուրջ վարչապետը։
Հ.Գ. Պարոն Փաշինյան,արդեն ժամանակն է հրապարակել օտարերկրյա գործակալների անունները։
Գրեթե մեկ տարի անցել է քո հայտարարությունից, բայց անուն չես տվել։
Չլինի՞ փոշմանել է Նաջարյանը, թե՞ վախենում է…»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=612770796190686&id=333386077462494