Կոնվերս Բանկի եւ ՄաստերՔարդի ակցիայի հաղթողը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդ
Կոնվերս Բանկում ամփոփել են ՄաստերՔարդ վճարային համակարգի հետ իրականացված ակցիայի արդյունքները:
Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ը դեկտեմբերի 15-ը, անկանխիկ գործարքների շնորհիվ ամենաշատ «Կախարդական» միավորներ կուտակած ՄաստերՔարդ քարտապանը ընտանիքի հետ գարնանը կմեկնի Փարիզ՝ Դիսնեյլենդում Star Wars Experience-ին մասնակցելու համար:
Ակցիայի ամենաակտիվ ևս 4 մասնակից՝ ընտանիքի հետ, հանգիստը կանցկացնի Հայաստանում:
«Ընդհանուր առմամբ, 2019թ Կոնվերս Բանկն իրականացրել է մեկ տասնյակից ավելի խրախուսման՝ այդ թվում քեշբեք ակցիաներ: Դրանց արդյունքում հաճախորդները որոշ բանկային ծառայություններից օգտվել են արտոնյալ պայմաններով: Իսկ բանկի մոտ երկու տասնյակ հաճախորդ՝ ընտանիքի հետ/ 2-4 անձ/ հանգիստն է անցկացրել Հայաստանում ու արտերկրում՝ Շրի Լանկա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Հունաստան, Չեխիա, Լեհաստան, Հունգարիա, Ավստրիա»,-ասել են Բանկում: