Նիդերլանդների ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում դեսպանություն բացելու դիմումը
![](https://168.am/wp-content/uploads/2020/01/1002376.jpg)
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 23-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկին:
Հանդիպմանը Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը Զոհրաբ Մնացականյանին է հանձնել Երևանում Նիդերլանդների Թագավորության դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը: