Բաժիններ՝

Թրամփն ԱՄՆ-ի նախագահներից առաջինը կմասնակցի աբորտների հակառակորդների հանրահավաքին

Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որը կմասնակցի աբորտի հակառակորդների հանրահավաքին: Այդ մասին հունվարի 22-ին Twitter-ի իր էջում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։ «Նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն ուրբաթ օրը կմասնակցի «Երթ հանուն կյանքի՛» հանրահավաքին»,- գրել է նա:

Սպիտակ տան ղեկավարն ինքը նույնպես Twitter-ի իր էջում զետեղել է երթի կազմակերպիչների հաղորդագրությունը եւ այն մեկնաբանել «Կտեսնվենք ուբաթ օրը» բառերով: Ամերիկայում աբորտի իրավունքն ակտիվորեն վիճարկվում է եկեղեցու եւ հասարակության պահպանողական խավերի կողմից: Աջ քաղաքական գործիչները հույս ունեն հասնել 1973 թվականին Գերագույն դատարանի կողմից «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով ընդունված վճռի վերանայման, որը հաստատել է հղիության ընդհատման՝ կանանց իրավունքը: Աբորտներ անող բժիշկներն ու կլինիկաները պարբերաբար ենթարկվում են պիկետավորման, սպառնալիքների, իսկ երբեմն էլ ուղղակի հարձակումների: Վաշինգտոնում ամեն տարի հունվարին տեղի են ունենում «Երթեր հանուն կյանքի», որոնք հավաքում են հարյուր հազարավոր մասնակիցների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս