Բաժիններ՝

«Այդ սպառնալիքից այլ միջոց չկա, քան Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնից հեռացնելը». Սենատոր Ադամ Շիֆը երկու ժամից ավելի ընթերցել է Թրամփի իմփիչմենթի հիմնավորումը

 Հունվարի 22-ին Սենատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացում մեղադրող կողմի ղեկավար դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆն ավելի քան երկու ժամ է ծախսել մեղադրող կողմի դիրքորոշումը շարադրելու համար։

Նրա ելույթը հեռարձակել է C-Span հեռուստաալիքը: «Նրա (Թրամփի) գործելակերպը խախտում է նրա երդումը եւ օրենքին անձնվիրաբար հետեւելու նրա սահմանադրական պարտքը… Այդ սպառնալիքից այլ միջոց չկա, քան Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնից հեռացնելը: Եթե պաշտոնազրկումը եւ հեռացնելը չկարողանան նրան պատասխանատվության ենթարկել, ապա նա ճշմարիտ որ վեր է օրենքից»,- այս խոսքով է նա ավարտել իր երկար ելույթը:

Շիֆի ելույթը բացել է դատավարության առաջին մասը. մեղադրող կողմն ընդհանուր առմամբ ունի 24 ժամ իր դիրքորոշումը շարադրելու համար: Այնուհետեւ նույնքան ժամանակ կտան պաշտպանող կողմի ներկայացուցիչներին:

Դրանից հետո սենատորներն ընդհանուր առմամբ կունենան 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց, իր հերթին, այնուհետեւ կտան եւս չորս ժամ մտքերի փոխանակության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս