«Եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը». Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ Հայկ Հարությունյանի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հանցակազմով:

Անցել է 6 ամիս, սակայն որևէ տեղաշարժ չկա այս քրեական գործում: Նախաքննական մարմինը, կարծում եմ, չի կարողանում գտնել այն հարցի պատասխանը, թե ով կամ ինչը կարող էր ստիպել փորձառու և ամուր զինվորականին ինքնասպանություն գործել . . .

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ նույն հոդվածով . . .

Ինչ որ «անտեսանելի հզոր» ուժ կոտրում է ամուր և հավասարակշռված մարդկանց կամքն ու ոգին և ստիպում նրանց վերջ տալ իրենց կյանքին:

Հ.Գ. եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը:

Հ.Գ.2 ԱԱԾ-ից կորած թղթապանակները գտնվեցի՞ն . . .» :

https://www.facebook.com/aghazinyan/posts/10212203475322270

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031