Ընտանիքը կասի շնորհակալություն. շոգեխաշած հավը՝ սնկով
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 1 կգ
2. Շամպինիոն – 7-8 հատ
3. Սերուցք (10%)
4. Պանիր – 200-300 գ
5. Սխտոր – 3-4 պճեղ
6. Մաղադանոս
7. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը մեծ կտորների կտրատել, սունկը շերտատել:
2. Չկպչուն ծածկույթով տապակի մեջ հավը և սունկը տապակել՝ առանց յուղի:
3. Սխտորը ճզմել, ավելացնել քերած պանիրը, մանր կտրատված մաղադանոսը, սերուցքը, համեմել աղով և պղպեղով, լավ խառնել:
4. Տապակած հավին և սնկին ավելացնել սերուցքային սոուսը, շոգեխաշել մոտ 10 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը