«Տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը». Արսեն Բաբայանը՝ Տիգրան Գալստյանին

«Բոլորովին վերջերս մոտ 100 աշխատողի իրավունքներն իր աննախադեպ անգրագիտության պատճառով տրորած մեկը, որը Քաջ Նազարի բախտով դարձել է աշխատակազմի ղեկավար, հրապարակել է մի ցանկ, թե իբր ԱԺ աշխատակազմում 2017-2018 թվականին տեղի են ունեցել հարյուրավոր խախտումներ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի գործող ղեկավար Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան գրառմանը: Արսեն Բաբայանը գրել է. «Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ տո այ լոպազ, դու որտեղի՞ց իմանաս, թե ինչ է օրենքը, ինչ է փաստաթուղթը, որ մի հատ էլ հասկանաս, թե ինչ է ներքին աուդիտը:

Վստահ չեմ անգամ, որ կարդալուց հետո հասկացել ես ներքին աուդիտի գրած եզրակացությունը:

Ակնհայտ է, որ լոպազը ղեկավարվել է՝ «ասեցի, հո չերդվեցի՞» մանկական սկզբունքով:

Իսկ իբր հայտնաբերված խախտումներից գոնե մեկը, եթե ճիշտ է, ապա հնարավորություն եմ տալիս դրանք մանրամասն քննարկել ինձ հետ: Բայց հորդորում եմ մինչ այդ որեւէ փաստաթուղթ չկեղծեք, ինչպես վերջերս արել էիք ԱԺ նախագահի կարգադրություններից մեկով: Իսկ արդեն ոչնչացրածդ փաստաթղթերով էլ բավարարվել: Վստահ եղեք, որ կբացատրեմ ու, հույս ունեմ, կհասկանաք, որ մեղմ ասած՝ խելք չունեք:

Իսկ հրաժարվելով առաջարկածս քննարկումից՝ լոպազը պարզապես կհաստատի, որ ստել է եւ իրականում որեւէ խախտում գոյություն չունի:

Հ․Գ․ ինչքան ասում եմ այդ երիտասարդին չանդրադառնամ, թողնեմ իր Քաջ Նազարությունն անի, թույլ չի տալիս:

Արդյունքները սարսափեցնող են, որոշ խախտումներ նույնիսկ անհավատալի. ԱԺ աշխատակազմի ղեկավար»:

Բոլորովին վերջերս մոտ 100 աշխատողի իրավունքներն իր աննախադեպ անգրագիտության պատճառով տրորած մեկը, որը Քաջ Նազարի բախտով…

Gepostet von Arsen Babayan am Dienstag, 14. Januar 2020

Տեսանյութեր

Լրահոս