Բաժիններ՝

Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով

Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանը 65-ամյա հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից:

Այս մասին գրում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը 65-ամյակի կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց հայկական ֆուտբոլում ներդրում ունեցած, լեգենդար ֆուտբոլիստներին մեծարելու անհրաժեշտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031