Բաժիններ՝

Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարում նվիրատվությունների գումարը գերազանցել է 130 մլն դոլարը

Ավելի քան 190 մլն ավստրալիական դոլար (131 մլն դոլար) է հանգանակվել Ավստրալիայի հարավարեւելյան ափին մոլեգնող անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Միջոցների հանգանակման տարբեր ակցիաներին մասնակցել է կես միլիոնից ավելի մարդ:

Ինչպես նշել են Նոր Հարավային Ուելսի տարածաշրջանային հրշեջ ծառայությունում, որը հանգանակված բոլոր միջոցների գրեթե երրորդ մասի ստացողն է, այդ փողերը շատ հարկավոր կլինեն, երբ հրդեհները հաջողվի մարել: «Սա աննախադեպ ֆինանսական աջակցություն է, ընդ որում ոչ միայն հայտնիներից կամ մարզիկներից, այլեւ ամբողջ աշխարհի հասարակ, ամենեւին էլ ոչ հարուստ մարդկանցից»,-պատմել է կամավոր Սթիվեն ՄաքԴոնալդը, որն օգնում է Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայությանը (NSWRFS):

Ֆոնդը, որը հիմնվել է կատակերգական դերասանուհի Սելեստա Բարբերի կողմից, ընդամենը մեկ շաբաթում հավաքել է գրեթե 50 մլն դոլար, որը, ինչպես պատմել են NSWRFS-ի հրշեջ ծառայությում, կօգտագործվի, այդ թվում նաեւ կամավորների վարձատրման համար: Միլիարդատեր Էնդրյու Ֆորեսթը 70 մլն ավստրալական դոլար (48 մլն դոլար) է նվիրաբերել այրված ենթակառուցվածքի վերականգնման եւ ազգային ռազմավարության ստեղծման համար, որը թույլ կտա ավելի լավ դիմակայել տարերային աղետներին եւ գլոբալ տաքացման հետեւանքներին:

Պոլ Ռամսիի ֆոնդը հատկացրել է 30 մլն ավտրալական դոլար, ավստրալական խոշորագույն բանկերը ներդրել են 5-ական միլիոն: Եվս 4,3 մլն ավստրալական դոլար (3 մլն դոլար) նվիրաբերել է հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոյի ֆոնդը: Երգիչ եւ կոմպոզիտոր Էլթոն Ջոնը 1 մլն դոլար է նվիրաբերել տարերային աղետներից տուժածներին օգնության ավստրալական հիմնադրամին: Նվիրատուների թվում են՝ դերասաններ Քրիս Հեմսվորթը եւ Նիկոլ Քիդմանը, երգչուհի եւ կոմպոզիտոր Քայլի Մինոուգը, «Մետալիկա» ռոք-խումբը եւ շատ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս