«Ես չեմ մտածում ԱՊԼ-ն հաղթելու մասին». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի շրջանակներում «Նյուքասլի» հետ կայանալիք խաղից իր ակնկալիքներով:
««Նյուքասլի» հետ արտագնա խաղում միշտ դժվար է: Դժվար փորձություն է սպասվում: Մենք հասկանում ենք՝ ինչ իրավիճակում ենք հայտնվել: Առջևում «Բերնլիի» հետ հանդիպումն է, իսկ այնուհետև՝ դերբին «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:
Այս պահին ես չեմ մտածում ԱՊԼ-ն հաղթելու մասին: Նախ՝ մենք պետք է անցնենք «Լեսթերից», այնուհետև՝ «Լիվերպուլից»: Ես գիտեմ, որ մենք չենք կարող կորցնել (միավորներ) այս պահին»,- Գվարդիոլային է մեջբերում Manchester Erevening News-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը