Դել Պիերոն պաշտպանել է Ռոնալդուին
Ֆուտբոլային աշխարհը դեռևս քննարկում է Կրիշտիանու Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ պորտուգալացին «Միլանի» հետ 11-րդ տուրի խաղում փոխարինվելուց հետո հեռացավ մարզադաշտից մինչև խաղի ավարտը՝ զայրացած մարզչի նման որոշման պատճառով:
«Նման պահվածքը չի զարդարում այս մակարդակի խաղացողին, բայց մի չափազանցրեք այս ժեստի նշանակությունը` հաշվի առնելով Ռոնալդուի պահվածքն առօրյա կյանքում: Նա հիանալի պրոֆեսիոնալ է, և նրա գործընկերները հարգում են նրան:
Ռոնալդուն դեռ կարող է շատ բան տալ այս թիմին: Այս մրցաշրջանում նա ավելի վառ խաղ է ցուցադրում, բայց փետրվարից, երբ տեղի կունենան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները, նա պետք է սկսի փոփոխություններ կատարել»,- նշել է Դել Պիերոն։
Նախորդ շաբաթ Ռոնալդուն վերադարձել էր թուրինյան ակումբի մարզաբազա։ Թիմի ներսում այս թեմայով որևէ խոսակցություն չի եղել, Ռոնալդուն ներողություն չի խնդրել, նա աշխատել է անհատական ծրագրով՝ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:
«Յուվենթուսը» որոշել է թողնել այս պատմությունն անցյալում, որպեսզի կենտրոնանա խաղի վրա և հասնի դրական արդյունքների:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբի ֆուտբոլիստներն ակնկալում են, որ Ռոնալդուն ներողություն կխնդրի «Միլանի» հետ խաղում իր պահվածքի համար:
2018 թվականի ամռանը Ռոնալդուն դարձավ «Յուվենթուսի» ֆուտբոլիստ: Նրա պայմանագիրը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Սիրարփի Աղաբաբյան