Սաադ Հարիրին վերջնականապես հրաժարվեց գլխավորել Լիբանանի նոր կառավարությունը
«Ալ Մուստաքբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրին, որը կատարում է Լիբանանի վարչապետի պարտականությունները, նոյեմբերի 26-ին վերջնականապես հայտարարել է, որ հրաժարվում է գլխավորել նոր կոալիցիոն կաբինետը: Այդ մասին ասված է սուննի քաղաքական գործչի հայտարարության մեջ, որը մեջբերել է Al Hadath հեռուստաալիքը։
«Ես այդ որոշումն եմ ընդունել, որովհետեւ ճգնաժամից այլ ելք չեմ տեսնում, բացի տեխնոկրատների կառավարության ստեղծումից»,-պարզաբանել է նա:
Հարիրին կոչ է արել հանրապետության նախագահ Միշել Աունին՝ անցկացնել խորհրդարանական կոնսուլտացիաներ եւ նշանակել նոր վարչապետի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: