Բաժիններ՝

Հունաստանում ցիկլոնի զոհ է դարձել չորս մարդ

«Հերիոն» հզոր ցիկլոնը, որը շարժվում է Հունաստանի արեւմուտքից դեպի արեւելք, անցած գիշեր Եգեյան ծովում անցել է Հունաստանի կղզիներով: Դրա հետեւանքներից զոհվել է չորս մարդ: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել է Proto thema թերթը։

75-ամյա կինը չի կարողացել փրկվել Հռոդոս կղզու գյուղում իր տուն հորդած ջրի հոսքից: Կոս կղզում տեղացի կինը գնացել է լողալու փոթորկալից եղանակին եւ չի կարողացել ափ դուրս գալ: Բացի դրանից, նոյեմբերի 24-ին երկու հույն է մահացել Անտիրիո ավանում, երբ փոթորկաբեր քամուց շրջվել է նրանց ոչ մեծ զբոսանավը:

Հռոդոսում բնակիչներն ավելի քան 190 անգամ կանչել են հրշեջների, որպեսզի ջուրը պոմպահանեն հեղեղված տներից եւ սղոցեն քամու տապալած ծառերը: Օգնություն Է պահանջվել նաեւ Քաղկեդոնյան թերակղզում եւ Թասոս կղզում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս